Ահաբեկչություն Նիս քաղաքում՝ մահվան ելքով

68

Ֆրանսիայի Նիս քաղաքում անհայտ անձը եկեղեցում մարդկանց վրա է հարձակվել, ինչի հետևանքով երեք զոհ կա, որոնցից մեկը՝ գլխատված կին.  գրում է Reuters-ը։ Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին այս հարձակումն անվանել է ահաբեկչություն։ Նշվում է, որ 3 զոհերից երկուսին սպանել են եկեղեցու ներսում։ Էստրոզին նաև հայտնել է, որ փակվում են քաղաքի բոլոր եկեղեցիները։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեկնել է Նիսի՝ եկեղեցու մոտ տեղի ունեցած հարձակումից հետո ստեղծված ճգնաժամային կենտրոն. հայտնում է BFMTV-ն:

Ներքին գործերի նախարարությանն առընթեր ստեղծված ճգնաժամային կենտրոն է մեկնել նաև Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը: