Ադրբեջանի ԱԳՆ-ն գնահատել է Իրանի միջնորդության վերաբերյալ առաջարկը

88

Բաքուն գնահատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար Թեհրանի միջնորդության առաջարկը, բայց դա պետք է հաստատեն հակամարտության երկու կողմերը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

«Իրանը բազմիցս առաջարկել է իր օգնությունն ու միջնորդությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար։ Որպես միջնորդ նրա դերը պետք է հաստատվի երկու կողմերի կողմից», Բայրամովին մեջբերում է ՌԻԱ գործակալությունը:

Նա հավելել է, որ Բաքուն ողջունում է Անկարայի մասնակցությունը հակամարտության կարգավորման բանակցություններին: