Ադրբեջանը զենք կգնի՝ հաշվի առնելով Ղարաբաղում առճակատման արդյունքները

96

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկրի իշխանությունները ապագայում ռազմական տեխնիկա ձեռք կբերեն՝ նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի գոտում ընթացիկ ռազմական գործողությունների փորձը:

Նրա խոսքերով՝ «անհրաժեշտ է վերլուծել ոչ միայն հաջողությունները, այլև ռազմական բացթողումները»:

«Եվ արդեն ապագայում, ռազմական տեխնիկա գնելիս, մենք կառաջնորդվենք նրանով, թե ինչ մեզ պետք եկավ, իսկ ինչը պարզապես մնաց պահեստներում», Ալիևի խոսքերն է մեջբերում Ինտերֆաքսը:

«Մենք ունենք ամենաժամանակակից զրահամեքենաները՝ արդիականացված T-72 տանկեր, ամենաժամանակակից T-90 տանկեր, հետևակի մարտական ​​մեքենաներ, ժամանակակից ու շատ հեռահար հրետանի: «Պոլոնեզ», LORA, Extra, Kasirga հրթիռներ և այլն», թվարկել է Ալիևը: