Ֆրանսիան կոչ է արել ԵՄ-ին գագաթնաժողովում միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ

43

Եվրոպայի և արտաքին գործերի հարցերով նախարարին կից պատվիրակ-նախարար Ֆրանկ Ռիստերը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատ), հայտնել է, որ Ֆրանսիան անհրաժեշտ է համարում ԵՄ-ի կողմից միջոցների ձեռնարկումը Թուրքիայի դեմ: 

Ռիստերը նշել է, որ ողջ Եվրոպան այժմ դատապարտում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարքագիծը:

«Պետք է նրա գործողություններին եվրոպական պատասխան տրվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում»,– ասել նա ու հավելել, որ ԵՄ–ի շահերն ու արժեքները պաշտպանելու համար պետք է ուժերի հավասարակշռությունը ամրապնդող որոշումներ ընդունել։

Թուրքական լրատվամիջոցները Ռիստերի հայտարարությունները համարել են սկանդալային։