Քննչական կոմիտեից զինվորագրվել է 180 կամավոր

46

ՀՀ քննչական կոմիտեն,  ղեկավարվելով ՀՀ վարչապետի կոչով, Հայրենիքի պաշտպանության նվիրական գործին մասնակցելու նպատակով  Քննչական կոմիտեի ծառայողներից  զինվորագրել է 180 կամավորական,  ձեւավորել չորս դասակ, որոնցից երկուսն այսօր ՀՀ քննչական կոմիտեի  նախագահի գլխավորությամբ, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի միջոցով մեկնել են մարտական ծառայության. հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: