Չինաստանը այլ երկրների բնակիչների գենետիկ տվյալներ է հավաքում․ ԱՄՆ

48

ՉԺՀ իշխանությունները այլ երկրների բնակիչներից գենետիկ տվյալներ են հավաքում շահ ստանալու նպատակով: Այս հայտարարությունը չորեքշաբթի օրը արել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը:

«Նրանք դա անում են գեների միջոցով: Նրանք առաջարկում են անվճար գենետիկական թեստեր աշխարհի երկրներին` փորձելով ստանալ երկրների գենետիկ քարտեզները», ասել է Օ’Բրայենը։

«Դա ոչ միայն օգնում է նրանց դեղագործական ընկերություններին՝ նրանց առավելություն տալով այդ ոլորտում: Դա նաև նրանց տալիս է անհավատալի առավելություն ավելի ստոր նպատակների համար: Անհավատալի տվյալների բազա՝ պարզելու համար, թե ինչպես ազդելել որոշակի խմբերի, որոշակի երկրների վրա: Սա շատ մտահոգիչ է», ասել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի օգնականը: