Մենք խաղում ենք Հայաստանի հետ. ջիհադականներ

103

«Ջիհադականներն» Ադրբեջանում հայտարարել են, որ չեն պատրաստվում տուն վերադառնալ: Արևմտյան լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութում Սիրիայից Արցախի դեմ կռվելու եկած վարձկանները բառացիորեն ասում են հետեւյալը. «Մենք խաղում ենք Հայաստանի հետ: Մենք ազատ ենք, եւ դա միակ բանն է, ինչով զբաղվելու ենք»:

Ալիևն ու Էրդողանը  պետք է հիմա շատ զարմացած լինեն: Ավելի ճիշտ՝ շատ զարմացած տեսք կընդունեն ու միջազգային հանրությանը կհայտարարեն. «Մենք ոչ մեկին ոչ մի տեղ չենք տեղափոխել: Նրանք իրենք են եկել: Չէ՞ որ նրանք ազատ են»,- գրում է Wargonzo տելեգրամ ալիքը: