Կքրեականացվի արդյոք Հայոց Ցեղասպանության մերժումը Ռուսաստանում

168

Ռուսաստանի նախագահին կից մշակույթի և արվեստի խորհրդրի քննարկման ժամանակ նախագահ Պուտինը անդրադարձել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում Սովետական միության ղեկավարության՝ քաղաքական և զինվորական, քայլերի ու գործողությունների համեմատման փորձերին Նացիստական Գերմանիայի ղեկավարության հետ։

Պուտինի համաձայնել է այն առաջարկի հետ, որ նմանատիպ համամատության փորձերը ոչ միայն պետք է դատապարտվեն այլև քրեական հետապնդման ենթարկվեն։ Որպես օրինակ նախագահ Պուտինը բերել է Եվրոպական որոշ երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման փորձերը օրենսդրորեն արգելելու և քրեականացնելու պրակտիկայի հետ։

“Եթե որոշ երկրներում Հայոց Ցեղասպանության ժխտման համար նախատեսված է քրեական պատիժ, ապա մենք ուղակի պարտավոր ենք կիրառել համապատասխան մեխանիզմները մեր ոչ վաղ անցյալի պատմությունը պաշտպանելու համար”, նշել է ՌԴ նախագահը։

Հիշեցնենք, որ դեռ 1994թ․ Ռուսաստանի Պետդուման ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը, սակայն դրա ժխտման փորձերը առայժմ քրեական օրեսնդրությամբ հետապնդման չի ենթարկվում։