Կամավորական Արթուր Վարդանյանի նամակը Նիկոլ Փաշինյանին

133

Նիկոլ Փաշինյան նայեցի ձեր ուղերձը և ամեն անգամ դուք համ զարմացնում եք և միաժամանակ զայրացնում եք։ Հույսով եմ սա նույնպես դուք հետին մտքով և որևէ այլ նպատակով եք անում։ Այո մեզ վրա հարձակվել են և կիրառելով հազարավոր զինատեսակներ, փորձում են մեզ Հայերիս ծնկի բերել ահաբեկիչները և նրանց հովանավորող երկրները, դա մենք բոլորս հիանալի հասկանում ենք, այդ ամենը ես իմ աչքերով եմ տեսել։

Նախ սկսեմ նրանից, երբ դուք ասում եք, որ հրաման չկատարողները պետք է պատժվեն, նախ և առաջ պատժեք սխալ և անկազմակերպ պաշտոնիաներին, ովքեր իրենց տաքուք անկողնում են գիշերում և որոնց սխալների և թերությունների պատճառով մենք այսօր ունենք այսքան Անդառնալի և Անգին Զոհեր։ Նախ և առաջ արդարություն իրականացրեք և հետո նոր կարող եք պահանջել և նաև (սպառնալ) եթե դա դո՛ւք ճիշտ եք համարում։

Նախ ձեզ ասեմ, որ առաջնագծում կանգնած յուրաքանչյուր Հայորդի իր Հարազատների համար և Մեր (ժողովրդի) համար ավելի մեծ առժեք ունի քան թե, որևէ պաշտոնյա, ով չգիտե թե ինչ բան է պատերազմը, կամ Հայրենիքի համար որևէ բան զոհաաբերելը։ Ինձանից ձեզ խորհուրդ, սկսեք նրանցից։ Այո խաղասեղանին Հայրենիքի և Հայ ազգի ճակատագիրն է, իսկ զոհասեղանին Մենք ձեր ասած (ժողուվորդը) Հայ Ազգը իր Զավակներով, Հայրերով, Եղբայրներով, Մայրերով և Քույրերով։

Ես ձեզ խոսք եմ տալիս, Արցախը հաղթելու է, Հայ Ազգը հաղթելու է, բայց ոչ նրա համար, որ մեզ դա ասելու է, կամ հրամայելու է ինչ որ պաշտոնյա , այլ նրա համար, որ Մենք պատրաստ ենք գնալ մինչև Վերջնական Հաղթանակի, հանուն մեր Նախնիների, հանուն մեր Երեխաների, մեր Ընտանիքների, հանուն մեր Անգին Զոհերի թափված Սուրբ Արյունի, հանուն մեր Ազգի և հանուն մեր Հայրենիքի։

Ինչ վերաբերվում է ձեր երեկվա ելույթին, ապա ասեմ ձեզ, որ եթե ուզում էիք ցույց տալ միջազգային հանրությանը մեր հաստատակամությունը, ապա ինձանից ձեզ եվս մեկ խորհուրդ, ՍԿՍԵՔ լսել Մեզ Բոլորիս և հավատացնում եմ, որ միջազգային հանրությունը կտեսնի մեր հաստատակամությունը։

Պետք չէ խաղալ միջազգային հանրության հետ, քանզի նրաք կարող են այլևս ոչ լուրջ վերաբերվել մեր պետությանը, իսկ կառուցողական պետք է լինել մեր Դաշնակիցների և Բարեկամների հնդեպ, այլ ոչ թե թշնամու։ Ինչ վրաբերվում ձեր այն խոսքերին, (բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի), ապա խորհուրդ եմ տալիս բոլոր պաշտոնյաներին և նրանց, ովքեր հրամաններ են տալիս, շրջել Գյուղերով, Մարզերով և Քաղաքներով ու կտեսնեք սև ժապավեններ կախված փողոցներում, հավատացնում եմ ձեզ, նրանք բոլորը հանուն Արցախի են Զոհվել և արել են Ամեն ինչ հանուն Արցախի, հանուն Հայ Ազգի։

Հիշեք Մեր թշնամիների դեմ պաշտպանություններից մեկը, դա մեր իսկ Բարեկամ երկրներին ապացուցելն է, որ Մենք վստահելի դաշնակիցներ ենք և հաստատակամ ենք տրամադրված։ Ես շատ եմ ասել և չեմ զլանա կրկնել, արտաքին քաղաքականության մեջ յուրաքանչյուր դիվանագետ եվս զինվոր է։

Հայ Ազգը, Մենք թույլ չենք տա Արցախի կորուստը և չենք գնա ոչ մի ՑԱՎԱԼԻ ՓՈՂԶԻՋՈՒՄՆԵՐԻ, իսկ Արցախը արդեն որոշում է կայացրել և հիմա միայն մնում է հասնի Վերջնական Հաղթանակի։ Իսկ ձեր ասած սխալներն և վրիպումները, Մեր բոլորիս համար Անդառնալի և Անգին Զոհեր են։ Երբ գնաք սահման, հիշեք նայել մի գրառման, որ գիտե յուրաքանչյուր Հայրենիքի Պաշտպան ( թշնամին նենգ է և խորամանկ)։

Եվ Կավարտեմ Այսպես…ԿԵՑՑԵ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ։

🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲🇦🇲Արթուր Վալերիկի Վարդանյան