Էրդողանի կուսակցությունը կարծում է, որ իսլամի մասին Մակրոնի հայտարարությունները «գաղափարապես աջակցում են ԻՊ-ին»

135

«Իսլամի և մահմեդականների մասին Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունները գաղափարական աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»։ Այս հայտարարությունն է արել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը:

«Այն, ինչ նա անում է, խաթարում է նաև ֆրանսիական հասարակության անդորրը»,  ասել է Չելիքը: