Էրդողանը Ռուսաստանին մեղադրեց Սիրիայում ապստամբներին հարվածելու մեջ

86

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում խաղաղությունը պահպանել չցանկանալու մեջ: Այս մասին Թուրքիայի առաջնորդը հայտարարել է իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Ռեգնում» գործակալությունը:

Նա մեղադրում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերին Իդլիբում սիրիացի ապստամբների ուսումնական կենտրոնի վրա հարձակման մեջ: