Զինվորների ապահովագրության հիմնադրամին կատարած նվիրատվությամբ Հայաստանը առաջատարն է

79

Զինվորների ապահովագրության՝ 1000+ հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը իր ՖԲ էջում գրում է, – Երեկ live-ով կրկին անգամ խնդրեցի սփյուռքի մեր հայրենակիցներին լինել առատաձեռն ու կատարել ամսական կայուն նվիրաբերություններ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Առայժմ Հայաստանը «հաղթում է» սփյուռքին: #թեբաթասիբ

Նվիրատվությունների 64 տոկոսը Հայաստանից է և միայն 36%-ը Սփյուռքից։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հիմնադրամը ստացել է շուրջ $5,6 մլն նվիրաբերություն՝ 70 երկրներում ապրող մեր հայրենակիցներից: Նվիրաբերությունների մեծամասնությունը ստացվել են Հայաստանից: Յուրաքանչյուր նվիրաբերություն կարևոր է, կատարի՛ր քո նվիրատվությունը հիմա՝

Քարտային փոխանցում ՝ https://www.1000plus.am/hy/payment/

Բանկային փոխանցում ՝ https://www.1000plus.am/hy/transfer/