Անկարայի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Charlie Hebdo-ի դեմ

33

Անկարայի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը դատական գործ է հարուցել ֆրանսիական Charlie Hebdo ամսագրի դեմ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի ծաղրանկարի հրապարակման առնչությամբ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը:

Գործը հարուցվել է ամսագրի աշխատակիցների դեմ:

Ըստ Reuters-ի՝ Թուրքիան մտադիր է իրավական ու դիվանագիտական ​​միջոցառումներ ձեռնարկել՝ կապված ծաղրանկարի հրապարակման հետ: Համապատասխան դիրքորոշման մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապի գրասենյակը: