ԱՄՆ-ում զենքի վաճառքը մարտ-սեպտեմբեր ամիսներին աճել է 91%-ով

47

Ամերիկացիները համաճարակի ընթացքում՝ այս տարվա մարտից սեպտեմբեր ամիսներին, ձեռք են բերել 15,1 միլիոն միավոր զենք: Այս մասին հաղորդել է The New York Times-ը՝ վկայակոչելով ՀԴԲ-ի տվյալները:

«Երկրում աննախադեպ տեմպերով զենք են գնում 2020 թվականին», նշում է թերթը՝ շեշտելով, որ զենքի վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ աճել են 91%-ով: Ավելի հաճախ են զենքի խանութներ գնացել ամերիկացի սևամորթները, կանայք և նրանք, ովքեր նախկինում զենք չեն ունեցել: