ԱՄՆ-ն հայտարարեց ՌԴ-ից ու Իրանից նախագահական ընտրություններին սպառնացող վտանգի կրճատման մասին

51

ԱՄՆ ազգային անվտանգության նախարարի պաշտոնակատար Չեդ Վուլֆը հայտարարել է, որ ԱՄՆ ընտրություններին սպառնացող վտանգը, որն իբր գալիս է Ռուսաստանից և Իրանից, նվազել է: Այս մասին նա ասել է CBS հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Նախարարը նշել է, որ Վաշինգտոնը քաջատեղյակ է, թե ինչ են «անում» Ամերիկայի Միացյալ Նահանգների հակառակորդները:

«Մենք շարունակում ենք լինել բարձր պատրաստվածության վիճակում: Արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք այլևս բան չեն փորձի անել: Բացարձակապես ոչ: Նրանք միանգամայն կարող են», ասել է Վուլֆը: