Ալիևը հայտարարել է, որ բանակցում են Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման շուրջ

57

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Ժնևում Վաղը Հայաստանի հետ կխոսեն «Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից հայկական զորքերի դուրսբերման շուրջ»․ «Գիտեք, որ վաղը Ժնևում պետք է կայանա Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները, և մենք այնտեղ կտեսնենք, թե ինչքանով է հայկական կողմը հետևում հիմնարար սկզբունքներին։ Դրանից հետո մենք կտանք գնահատական, թե ինչքանով են դրանք արդիական, չնայած այս մեկ ամսվա ընթացքում ես մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ, որ Ադրբեջանն ընդհանուր առմամբ դրանք ընդունում է, չնայած այնտեղ կան որոշակի պահեր, որոնք մեզ համար ձեռնտու չեն»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք «առաջին փուլը գրեթե ավարտին են հասցրել»․«Առաջին փուլը մենք գրեթե ավարտել ենք, այդ պատճառով էլ, եթե հիմա հայկական կողմն իր հավատարմությունը հայտնի հիմնարար սկզբունքներին, արդեն անմիջապես կխոսենք Լաչինի ու Քելբաջարի և մասամբ Աղդամի շրջանները Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու մասին։ Եթե մենք պայմանավորվենք քաղաքական կարգավորման շուրջ, ապա հայկական զորքերը պետք է անմիջապես դուրս բերվեն Քելբաջարի, Լաչինի և մասամբ Աղդամի շրջաններից»,- հայտարարել է Ալիևը։

Politik.am-ը Ադրբեջանի նախագահի հայտարարության մասով փորձել է  մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից։ Մեր հարցերն այս պահին անպատասխան են մնացել:

Աղզբյուր՝ Politik.am