Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրել է Ղարաբաղում հակամարտությունը «սառեցնելու» մեջ

18

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործունեությունն ուղղված էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության «սառեցմանը», այլ ոչ թե լուծման ուղիներ որոնելուն: Այս մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական Rai-1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Ըստ Ադրբեջանի բռնապետի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը «որևէ ակտիվություն չի ցուցաբերել», քանի որ դրա համանախագահները (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) իրենց «մենաշնորհն» են հաստատել հակամարտության կարգավորման գործունեության վրա:

Ալիևը նաև նշել է, որ, իր կարծիքով, սրա արդյունքում 28 տարի շարունակ այս հարցում «ոչ մի առաջընթաց, ոչ մի արդյունք չի եղել, միայն խոստումներ, միայն բյուրոկրատական ընթացակարգեր կային:

Yerkir.am