Ադրբեջանի պատմության դասագրքում հայերը թշնամի են անվանվում 187, ռուսները՝ 119, իրանցիները՝ 44 անգամ

50

Թուրքիայի Քոջայելիի համալսարանի հետազոտող Յասեմին Քիլիթ Աքլարի՝ 2005 թ. հրատարակած «Պատմության դասավանդումը Ադրբեջանում և ազգայնականությունը» դասագրքում ցույց է տրվում Ադրբեջանում պետականորեն իրագործվող՝ ատելության քարոզը, որն ուղղված է ոչ միայն հայերի, այլ նաև ռուսների և իրանցիների դեմ։

Ըստ հետազոտողի՝ Ադրբեջանի պատմության դասագրքի 391 էջում միայն հայերը թշնամի են անվանվում 187 անգամ, ռուսները՝ 119, իսկ իրանցիներ՝  44։ Ադրբեջանական դասագրքերը ատելություն և ազգային գերակայության զգացում են առաջացնում հայերի, ռուսների և իրանցիների նկատմամբ։

Պետք է նաև նշել, որ Ադրբեջանում ցույցերի ընթացքում գրեթե մշտապես վանկարկում են՝ «Rus, fars, erməni – bunlar türkün düşməni» (ռուսները, պարսիկները և հայերը թուրքի թշնամին են) արտահայտությունը։

Yerkir.am