Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը

41

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը։

Նախնական տվյալներով թիրախավորվել է Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։

Տուժածների և վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ստեփանակերտում օդային տագնապ է: