NASA-ն հայտարարել է Լուսնի արևոտ կողմում ջրի առկայության մասին

68

NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը հայտարարել է, որ գերատեսչությունը ջուր է հայտնաբերել Լուսնի արևոտ կողմում: Տվյալները ստացվել են SOFIA աստղադիտակի միջոցով:

«Առաջին անգամն է, որ մենք կարող ենք հաստատել ջրի առկայությունը Լուսնի արևային կողմում», ասել է Բրայդենստայնը:

Նա նշել է, որ NASA-ն դեռևս չգիտի, արդյոք այդ ջուրը կարող է օգտագործվել որպես ռեսուրս: