Ֆրանսիայի օրակարգում չկա թուրքական ապրանքները բոյկոտելը

55

Ֆրանսիան չի բոյկոտի թուրքական ապրանքներն ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերի: Այս մասին RTL ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին առևտրի և գրավչության նախարար Ֆրանկ Ռիեստերը:

Երկրում թուրքական ապրանքները բոյկոտելու հարց օրակարգում չկա: «Մենք չենք վարվի այնպես, ինչպես Թուրքիան», ասել է Ռիեստերը: