Պաշտոնատար անձը տարբեր զորամասերից հավաքել է տարաբնույթ տեղեկություններ և փոխանցել հակառակորդին

42

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող պետական դավաճանության և լրտեսության քրեական գործերով այս պահին կա երկու մեղադրյալ, նրանք կալանավորված են.  ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանն է այս մասին հայտնել։

«Առաջին դեպքով բարձրաստիճան նախկին զինվորականը հավաքագրվել էր հակառակորդի կողմից. արդյունքում տվյալ պաշտոնատար անձը տարբեր զորամասերից հավաքել է տարաբնույթ տեղեկություններ և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ Հայաստանի Հանրապետությունում զորահավաքի, տեխնիկայի, տրանսպորտային շարժի, այդ թվում նաև այլ բնույթի տեղեկություններ։ Երկու դեպքերով էլ Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով։ Քրեական գործերը նախաքննության փուլում են»,- ասել է Աբազյանը։