Հնդկաստանը և ԱՄՆ-ն ստորագրել են գեոտարածական տեղեկատվության փոխանակման համաձայնագիր

52

Հնդկաստանը և Միացյալ Նահանգները այսօր ստորագրել են Գեոտարածական համագործակցության հիմնական փոխանակման և համագործակցության համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների միջև առաջատար ռազմական տեխնոլոգիաների և գեոտարածական տեղեկատվության փոխանակում:

Այս համաձայնագիրը երկու երկրների միջև գործընկերության զարգացման քայլ է, գրում է ՏԱՍՍ-ը։ Այն Հնդկաստանին հնարավորություն կտա իրական ժամանակում ունենալ ճշգրիտ տվյալներ և տեղագրական պատկերներ Միացյալ Նահանգների ռազմական արբանյակներից:

Ըստ այս համաձայնագրի, երկրները կկարողանան փոխանակել տեղագրական տեղեկատվություն, ծովային, ավիացիոն և այլ քարտեզներ, ինչպես նաև կոմերցիոն և ոչ գաղտնի պատկերներ, երկրաֆիզիկական, գեոմագնիսական և գրավիտացիոն տվյալներ: