Հակաֆրանսիական ցույց Բանգլադեշի մայրաքաղաքում

55

Այսօր տասնյակ հազարավոր մարդիկ ցույց են անցկացրել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում՝ բոյկոտելու ֆրանսիական ապրանքները:

Մոտ 40 հազար բողոքողներ, որոնց ոստիկանության ուժեղացված ջոկատները թույլ չտվեցին ներխուժել Դաքքայում Ֆրանսիայի դեսպանատուն, այրել են Մակրոնի պատկերը՝ անվանելով նրան «սատանա պաշտող»: «Մակրոնը թանկ կվճարի», վանկարկել են ցուցարարները: Ոստիկանությունն ուժեղացրել է պարեկությունը Ֆրանսիայի դեսպանատան շուրջ, գրում է ՏԱՍՍ-ը:

Ցուցարարները պահանջել են փակել Բանգլադեշում Ֆրանսիայի դեսպանատունը: Նրանց խոսքերով, «Ֆրանսիան մուսուլմանների թշնամին է»։