Կրեմլի արձագանքը Բայդենի խոսքերին

147

Կրեմլը «բացարձակապես համաձայն չէ ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի խոսքերի հետ, ով ասել է, որ Ռուսաստանն ամենամեծ սպառնալիքն է ԱՄՆ-ի համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դա բոլորովին ճիշտ չէ, մենք բացարձակապես համաձայն չենք դրա հետ: Եվ մենք կարող ենք միայն ափսոսալ, որ այսպիսով ներդրվում է բացարձակ ատելություն Ռուսաստանի Դաշնության հանդեպ, և որ մեր երկիրը ներկայացվում է որպես ինչ-որ թշնամի: Դա այդպես չէ», լրագրողներին ասել է Պեսկովը, հաղորդում է «Կոմերսանտը»։: