ԼՂ հակամարտության գոտում սպանվել է Թուրքիայի հովանավորյալ «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը և ևս 18 վարձկան․ SOHR

73

Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնը (SOHR) հայտնում է, որ թուրքական կառավարության կողմից Սիրիայից Ադրբեջան ուղարկված և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կռվող վարձկաններից մահացել է ևս 18-ը։ Զոհվածների թվում է նաև Թուրքիայից աջակցություն ստացող «Ալ Համզա» դիվիզիայի հրամանատարը։

SOHR-ի աղբյուրների համաձայն՝ զոհված հրամանատարը հիմնականում պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղում կռվող «Ալ Համզա» դիվիզիայի խմբերին առաջնորդելու և ղեկավարելու համար:

Ինչպես հայտնում է Կենտրոնը, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող խմբավորումների շրջանում զոհվածների ընդհանուր թիվը առնվազն 188 է, ներառյալ՝ 123 գրոհայինները, որոնց մի մասի մարմինները տեղափոխվել են Սիրիա, իսկ մյուսներինը մնացել են Ադրբեջանում:

Նշվում է, որ միայն վերջին մի քանի օրվա ընթացքում SOHR-ի ակտիվիստներն արձանագրել են 36 գրոհայինի մահը։

Աղբյուր՝ News.am