Լավրովը կասկածի տակ դրեց ԵՄ-ի ճիշտ արձագանքելու կարողությունը

85

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից ռուսաստանցիների դեմ հարուցված պատժամիջոցները Ալեքսեյ Նավալնիի հետ կատարվածի պատճառով ցույց են տալիս ԵՄ անկարողությունը՝ համարժեք կերպով գնահատելու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները: Նրա խոսքերը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նշել է, որ Ռուսաստանը համապատասխան կերպով է արձագանքում արևմտյան գործընկերների հակառուսական հարձակումներին, «ովքեր մոռացել են դիվանագիտությունը և անցել են կոպտության մակարդակին»: ՌԴ-ն հայելային կերպով կպատասխանի տվյալ պատժամիջոցներին։