Իրանական թերթը հրապարակել է Մակրոնի ծաղրանկարը

92

Իրանական Vatanemrooz թերթը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի ծաղրանկարը: Հրատարակությունն այս կերպ արձագանքել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների մասին ֆրանսիացի նախագահի հայտարարություններին:

Մակրոնը պատկերված է կարմիր դեմքով և սրածայր ականջներով: Ծաղրանկարն ուղեկցվում է «Փարիզյան Իբլիս (սատանա)» ստորագրությամբ: