Թուրքական լիրան նոր ռեկորդային անկում է գրանցել

54


Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է արժեզրկման ռեկորդներ գրանցել ամերիկյան դոլարի և եվրոյի նկատմամբ։

Լիրայի արժեզրկմանը նպաստեց նաև Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։ https://googleads.g.doubleclick.net/pagead/ads?client=ca-pub-1104956819242426&output=html&h=300&adk=1110249564&adf=1020545447&pi=t.aa~a.4166410374~i.4~rp.4&w=360&ebfa=1&lmt=1603789894&num_ads=1&rafmt=1&armr=3&sem=mc&pwprc=3827373523&psa=1&guci=2.2.0.0.2.2.0.0&ad_type=text_image&format=360×300&url=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam%2Fnews%2F2020%2F10%2F26%2F%25D4%25B9%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D6%2584%25D5%25AB%25D5%25A1-%25D5%25AC%25D5%25AB%25D6%2580%25D5%25A1-%25D5%25A4%25D5%25B8%25D5%25AC%25D5%25A1%25D6%2580-%25D5%25A5%25D5%25BE%25D6%2580%25D5%25B8%2F196731&flash=0&fwr=1&pra=3&rh=275&rw=330&rpe=1&resp_fmts=3&sfro=1&wgl=1&fa=27&adsid=NT&tt_state=W3siaXNzdWVyT3JpZ2luIjoiaHR0cHM6Ly9hZHNlcnZpY2UuZ29vZ2xlLmNvbSIsInN0YXRlIjowfV0.&dt=1603789894502&bpp=9&bdt=1115&idt=-M&shv=r20201021&cbv=r20190131&ptt=9&saldr=aa&abxe=1&cookie=ID%3D091ec8a4a7cc7594-221fb2a84da60091%3AT%3D1603114687%3ART%3D1603114687%3AS%3DALNI_MYpdm8Xw1ypIjAbuIAHoRY9JINqQw&prev_fmts=0x0%2C360x240&nras=2&correlator=1736167154982&frm=20&pv=1&ga_vid=1445098689.1540073425&ga_sid=1603789894&ga_hid=581730014&ga_fc=0&iag=0&icsg=550339870706&dssz=26&mdo=0&mso=0&u_tz=240&u_his=3&u_java=0&u_h=720&u_w=360&u_ah=720&u_aw=360&u_cd=24&u_nplug=0&u_nmime=0&adx=0&ady=1237&biw=360&bih=591&scr_x=0&scr_y=132&eid=20207460%2C21067555%2C21068109%2C21066973&oid=3&pvsid=3035838796434153&pem=244&ref=https%3A%2F%2Fwww.ermenihaber.am%2Fam&rx=0&eae=0&fc=1408&brdim=0%2C0%2C0%2C0%2C360%2C0%2C360%2C591%2C360%2C591&vis=1&rsz=%7C%7Cs%7C&abl=NS&fu=8320&bc=31&ifi=2&uci=a!2&btvi=1&fsb=1&xpc=44VR70T4uf&p=https%3A//www.ermenihaber.am&dtd=87

Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 27-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․0984: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․5688 թուրքական լիրայի փոխարժեք։

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան գործարքները կատարվել են 1 դոլար/ 7.9760 լիրա փոխարժեքով, սակայն օրվա ընթացքում այն կտրուկ նվազել է։