Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo

393

Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. այս մասին հայտնում են Ստամբուլում Wargonzo նախագծի աղբյուրները: Հենց այդ աղբյուրներն էին խոսում թուրքամետ զինյալների՝ Բաքու տեղափոխման մասին նույնիսկ պատերազմի մեկնարկից առաջ և ճիշտ էին դուրս եկել:

«Տեղեկատվություն կա, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի՝ Սիրիայում Էրդողանի խմբավորումների դեմ զանգվածային հարվածներից հետո, թուրքական «սուլթանը» անմիջապես որոշել է վրեժ լուծել և հարձակվել երկրի հարավում գտնվող Հայաստանի որոշ շրջանների վրա։ Այսպիսով, պատերազմն անցնում է նոր, շատ ավելի մեծ փուլ», – նշված է նախագծի թելեգրամյան ալիքում։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ՕՏՈՒ–ն ոչնչացրել էր թուրքամետ «Ֆայլաք ալ Շամ» խմբավորման շտաբը՝ ոչնչացնելով 60 զինյալի։