Ես 3,25 միլիոն դոլար նվիրատվություն՝ Էդուարդո Էռնեկյանից

97

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից նախաձեռնված «Մենք ենք մեր մասմանները» համաշխարհային շարժման մեկնարկից ի վեր հայտնի գործարար և բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էդուարդո Էռնեկյանը նվիրաբերել է 250.000 ԱՄՆ դոլար:

Այսօր Էդուարդո Էռնեկյանը պատրաստակամություն է հայտնել ներդնել ևս 3.25մլն ԱՄՆ դոլար միջոցների համահայկական համախմբման գործին, որից 1 մլն դոլարը կփոխանցվի Հիմնադրամի հաշվեհամարին անմիջապես, իսկ մնացած 2.25մլն գումարը գալիք երկու շաբաթվա ընթացքում: Այս գումարը, որը կազմում է 3.5մլն Ամն դոլար, անհատ բարեգործների կողմից նվիրաբերված ամենամեծ գումարն է:

Սեպտեմբերի 27-ից սկսած` աշխարհի 73 երկրներից անհատներ և կազմակերպություններ կատարել են ավելի քան 150մլն ԱՄՆ դոլարի նվիրաբերություն: