Բաքվում բոյկոտել են Մել Գիպսոնի ֆիլմերը

120

Բաքվի «Նազիմի» կինոկենտրոնը հրաժարվել է ցուցադրել հոլիվուդյան դերասան, ռեժիսոր Մել Գիպսոնի ֆիլմերն այն բանից հետո, երբ նա հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել՝ նշելով՝ շատ հայ ընկերներ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոնք խոսում են իրենց տառապանքների և սիրելիների կորստի մասին:

«Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում հայ ժողովրդին: Նրանք շատ հաստատակամ և առատաձեռն են և ստիպված են բախվել հսկայական դժվարությունների, բայց այս մարդկանց կարողությունները, ինչպես դուք և ես գիտենք, անվերջ են։ Ես աղոթում եմ ձեզ համար այս դժվարին ժամանակներում: Եվ ես նաև աղոթում եմ, որ խաղաղ լուծում գտնվի, ու մեծ տերությունները միջամտեն և ճանաչեն առկա իրավիճակը: Հուսով եմ՝ խաղաղության կգաք»,- ասել է նա՝ հայերին մաղթելով ամուր մնալ, շարունակել կատարել իրենց գործը Աստծո օրհնությամբ: