Այսօր հոկտեմբերի 27-ն է

59

Հոկտեմբերի 27-ը մեր պատմության ողբերգական օրերից է: 1999 թվականի այս օրը ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով  զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը,  վարչապետ Վազգեն Սարգսհժյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ:

«Կարեն Դեմիրճյանի, Վազգեն Սարգսյանի եւ Հոկտեմբերի 27-ի մեր մյուս նահատակների ու հերոսների հոգիները, ոգին եւ ուժն այսօր մեզ հետ են: Խոնարհումս նրանց վառ հիշատակին:

Հայ ժողովուրդն իր միասնականությամբ եւ ոգու ամրությամբ, չնայած բազմաթիվ դժվարություններին, հաղթելու է»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: