ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները դիմել են վարչապետին

42

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ  ինքը և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրատապ կարգով Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու առաջարկով դիմել են ՀՀ վարչապետին:  «Այսօր խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներով դիմել ենք վարչապետ Փաշինյանին՝ հրավիրելու Անվտանգության խորհրդի նիստ՝ խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում կքննարկվի ստեղծված իրավիճակը»,- գրել է Էդմոն Մարուքյանը: