COVID-19-ի հնդկական պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 2021 թ․ հունիսին

62

Bharat Biotech-ի հնդկական Covaxin պատվաստանյութը կարող է պատրաստ լինել 2021 թվականի հունիսին: Այս մասին հայտարարել է ընկերության գործադիր տնօրենը, գրում է Indian Express թերթը: Ժամկետը կարող է կրճատվել, եթե կառավարությունը տա արտակարգ իրավիճակներում պատվաստանյութն օգտագործելու թույլտվություն:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հաստատում ստանալու համար այդ պատրաստուկը պետք է ունենա առնվազն 50% արդյունավետություն:

Պատվաստանյութի հետազոտության երրորդ փուլը կսկսվի նոյեմբերի կեսերին: Հնդկաստանի 14 նահանգներից 26 հազար մարդ կմասնակցի փորձարկումներին: