Պուտինը Աֆղանստանում ամերիկյան ներկայությունը օգտակար է համարել անվտանգության համար

54

Աֆղանստանում ԱՄՆ զորքերի ներկայությունը նպաստում է տարածաշրջանում անվտանգության ապահովմանը, «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Անկախ որևէ բանից, միևնույն է, Աֆղանստանում ամերիկացիների ներկայությունը նպաստում է երկրում կայունությանը, և այնտեղից հեռանալը ռիսկեր է ստեղծում», ասել է  նախագահը, որի խոսքերը մեջբերում է Ведомости-ն։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանն ի սկզբանե աջակցել է Աֆղանստանում ամերիկյան ներկայությանը՝ քվեարկելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևի օգտին: Նա հավելել է, որ տարածաշրջանում ամերիկյան զորքերի ներկայությունը չի հակասում Ռուսաստանի միջազգային շահերին, իսկ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքը Մոսկվան ընկալում է որպես հակաահաբեկչական: