Ճապոնիան մտադիր չէ միանալ միջուկային զենքի արգելման պայմանագրին

29

Ճապոնիան մտադիր չէ միանալ «Միջուկային զենքի արգելման մասին» պայմանագրին, որն ուժի մեջ է մտնելու 2021 թվականի հունվարի 22-ին, բայց երկիրը կշարունակի  կողմնակից լինել «աշխարհը առանց միջուկային զենքի» մոտեցմանը: Այս մասին երկուշաբթի մամլո ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն հերթական, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Պայմանագիրը հետապնդում է նույն նպատակը, ինչ ինքը Ճապոնիան՝ միջուկային զենքի վերացում», ասել է նա: Միևնույն ժամանակ, Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը դեռ հարցեր ունի այս պայմանագրի կողմնակիցների իրական թվի վերաբերյալ ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային տերությունների շրջանում: