Թուրքամետ “Ֆեյլակ աշ-Շամ” խմբավորումը Սիրայում ոչնչացված է

68

Թուրքայի հովանավորությունը վայելով և դեպի Արցախ ահաբեկչական խմբավորումներ պատրաստող և ուղարկող կազմակերպության գլխավոր շտաբը ռմբահարվել է ռուսական ռազմական օդանավերի կողմից։

Այս առիթով վայնասուն են բարձրացրել թուրքական լրատվամիջոցները, որոնք նշում են, որ այդ հարվածի պատճառը Արցախում ընթացող ռազմական գործողություններն են։

Թուրքական մամուլը գրում է, որ “ռուսները հարձակվել է Իդլիբի թուրքամետ հիմնական խմբավորման վրա, ինչի հետևանքով կան մեծ թվով զոհեր և վիրավորներ”։

Նշվում է Ֆայլակ աշ-Շամի վրա հարձակումը պատահական չէ, քանի որ այդ կազմակերպության միջոցով է Թուրքիան ֆինանսավորում Իդլիբում գործող բոլոր խմբավորումներին։ Այդ կազմակերպությունն է պատասխանատու Սիրիայի այդ մասում թուրքական ազդեցության համար”։

Ռուսական @RVVoenkor-ը իր կողմից ավելացնում է, որ չնայած թուրքերի հետ համատեղ գործողությունների համաձայնության, վերջիններս ռուսներին չէին հայտնել թե որտեղ են եղել տեղակայված թուրքամետ խմբավորումները և չէին վերացրել այդ տարածքում գործող ահաբեկչական խմբավորումները։