Էրդողանը Թուրքիայի քաղաքացիներին հորդորեց չգնել ֆրանսիական ապրանքներ

63

Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանրապետության քաղաքացիներին հորդորել է չգնել ֆրանսիական ապրանքներ:

«Քանի որ Ֆրանսիայում ասում են ՝ «չգնել թուրքական ապրանքներ», ես էլ դիմում եմ իմ ժողովրդին։ Մի՛ գնեք ֆրանսիական ապրանքներ», ասել է Էրդողանը Անկարայում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Իր հերթին, Եվրոհանձնաժողովն ափսոսում է իսլամական աշխարհում հնչող կոչերի առնչությամբ՝ բոյկոտելու ֆրանսիական արտադրանքն ի պատասխան արմատական ​​իսլամիստների դեմ Մակրոնի հռետորաբանությանը, թեև դեռ չի արձանագրվել այդպիսի պաշտոնական որոշում, և ոչ մի իսլամական երկիր դեռևս չի բոյկոտել ֆրանսիական ապրանքները: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում ասել է Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը։