Բայդենը ՌԴ-ին անվանել է ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիք

42

Նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Ռուսաստանին համարում է գլոբալ քաղաքական ասպարեզում ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիքը: Այս մասին Բայդենն ասել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների համար ամենավտանգավոր երկիրը մեր անվտանգության և դաշինքների խախտման առումով Ռուսաստանն է», ասել է Բայդենը: ԱՄՆ նախկին փոխնախագահի խոսքերով, «Պուտինն անում է ամեն ինչ» իր մասին ապատեղեկատվություն տարածելու համար:

Նույն հարցազրույցում նա ասել է, որ, իր կարծիքով, Չինաստանը ԱՄՆ-ի ամենամեծ մրցակիցն է: