ԱՄՆ-ն ցանկանում է, որ ՌԴ-ն զերծ մնա ագրեսիայից և դառնա բարեկամ գործընկեր

72

ԱՄՆ վարչակազմը ցանկանում է, որ Ռուսաստանը զերծ մնա այլ երկրներում ագրեսիայից և դառնա ԱՄՆ-ի և Եվրոպայի բարեկամ գործընկեր, ասվում է Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթի հայտարարության մեջ, որը մեջբերում է The Washington Post-ը:

«Թեև [ԱՄՆ նախագահ Դոնալդ] Թրամփը ձգտում է լավ հարաբերություններ պահպանել բոլոր երկրների հետ, Ռոնալդ Ռեյգանից հետո ոչ մի նախագահ չի ցուցաբերել ավելի մեծ վճռականություն Մոսկվայի նկատմամբ», ասել է Էլիոթը:

«Նախագահ Թրամփը գիտի, որ խաղաղությունը գալիս է ուժի միջոցով, և մենք Ռուսաստանի հետ մեկ այլ ուղի ենք փնտրում՝ ճանապարհ, երբ Ռուսաստանը զերծ կմնա արտերկրում ագրեսիայից և կդառնա ԱՄՆ-ի ու Եվրոպայի բարեկամ գործընկեր», ասել է ԱԱԽ ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնի վարչակազմը «զգույշ լավատեությամբ է վերաբերվում» Ռուսաստանի ու Չինաստանի հետ զենքի վերահսկման համաձայնագիր ձեռք բերելու հարցին։