Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա. Նիկոլ Փաշինյան(տեսնյութ)

67

«Այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն և եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ Ղարաբաղի կապիտուլյացիա: Եթե մենք որևէ բանի համաձայնել ենք, դա ընդունելի չի եղել Ադրբեջանի համար, որովհետև նրանք ցանկացել են ավելին: Մենք պետք է հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը հիմա առավել ևս ուզում է առնվազն Ղարաբաղի կապիտուլյացիա»,- ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հերթական ձախողված հրադադարի մասին: Թասիբը պետք է եռա Հայաստանում եւ Արցախում:

Վարչապետը  հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու՝ ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են սպասում  այն խախտողին:

«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցի՞ն, թե ում գործողությունների հետևանքով է խախտվել հրադադարը»,-ասաց վարչապետ Փաշինյանը: Նրա կարծիքով եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում,  նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: «Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: