58 մլն դրամից մինչեւ 82 մլն դրամ փոխհատուցում՝ զոհված զինվորների ընտանիքներին

42

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը պարզաբանել է, թե ինչ քայլեր են արվելու պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար: «Եթե նրանց հետ որեւէ դժբախտ դեպք տեղի ունենա, նրանք զոհվեն կամ հաշմանդամ դառնան հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ, ապա մեր հիմնադրամը նրանց ընտանիքներին կատարելու է 20 տարվա փոխհատուցում՝ 58 մլն դրամից մինչեւ 82 մլն դրամ՝ կախված տվյալ զինծառայողի զինվորական դասից»,- տեղեկացնում է Վարուժան Ավետիքյանը:

Սկզբում միանվագ գումար է փոխանցվելու, հետո՝ ամսական հատկացումներ:

Եթե զինծառայողն ունի 3 եւ ավելի երեխա, ապա ամսական կտրվածքով լրացուցիչ 100 հազար դրամ է փոխանցվելու. շահառուները կարող են լինել զոհված զինծառայողի ծնողները, կինը կամ ամուսինը եւ երեխաները, բացառիկ դեպքում՝ քույր ու եղբայրը։

Կամավորները, որոնք պաշտոնական կարգով մեկնել են հայրենիքի սահմանների պաշտպանելու, եւս փոխհատուցում կստանան: