Ֆրանսիացի 15 պատգամավոր ժամանել է Հայաստան

88

Այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական 15 հոգանոց պատվիրակություն:

Այս այցի միջոցով խորհրդարանականները ցանկանում են ահազանգել Արցախում տեղի ունեցող պատերազմական իրավիճակի  մասին և վկայել Հայաստանի հետ Ֆրանսիայի հատուկ կապի մասին, որը պատմական բարեկամության պտուղ է:

Պատվիրակության անդամ Ֆլորանս Պրովենդիերն ասել է, որ Ֆրանսիան Ռուսասանի և ԱՄՆ-ի հտ նախագահում է Մինսկի միջնորդական խումբը, որը պետք է լուծում գտնի հակամարտության կարգավորման համար: «Մենք ունենք դիվանագիտական և հումանիտար մեծ պատասխանատվություն»,- հավելել է ֆրանսիացի պատգամավորը: