Սպիտակ տունը հայտնեց, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին մղում է զինադադար հաստատելու Հայաստանի հետ

186

ԱՄՆ-ն մղում է Ադրբեջանի իշխանություններին Հայաստանի հետ զինադադար հաստատելու: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Այս շաբաթավերջի ամբողջ ընթացքում մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ համաձայնեցնենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը: Հայաստանն ընդունել է հրադադարի ռեժիմի առաջարկը, բայց Ադրբեջանը դեռ ոչ: Մենք Ադրբեջանի իշխանություններին մղում ենք հրադադարի ռեժիմի ընդումանը», նշել է պետության ղեկավարի խորհրդականը: