Նորօրյա հերոսներ

42

Գնդապետ Արշավիր Անատոլիի Ղուլյանը մարտական գործողությունների ընթացքում բարձր վարպետությամբ իրականացրել է հրետանու հստակ և պլանաչափ աշխատանքը, ինչի շնորհիվ ջախջախվել են թշնամական մեծաթիվ ուժեր: Նա ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի:

 «Թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ ոչնչացնելու համար ավագ սերժանտ Ավագ Գագիկի Մինասյանը, շարքային Սմբատ Վովայի Առաքելյանը, սերժանտ Մհեր Աշոտի Աղաջանյանն ու կրտսեր սերժանտ Սեւակ Գրիշայի Մարգարյանն ու սերժանտ Սամվել Գարիկի Լալաբեկյանը հանրապետության նախագահի կողմից կպարգեւատրվեն «Մարտական ծառայություն» մեդալներով»,- հայնում է ՊԲ-ն։