Թրամփը հայտարարեց, որ հեշտությամբ կհասնի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանը

75

ԱՄՆ-ն կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս կարծիքն այսօր հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում իր համախոհների առաջ հանդես գալով: Նրա խոսքերը հեռարձակել են ամերիկյան լրատվամիջոցները:

Թրամփն ասել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի ու Երևանի միջև խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա պետք է տեղի ունենա, ինչպես ասում եմ, հեշտությամբ: Հեշտ կլինի, երբ գիտես, թե ինչ ես անում», ասել է ամերիկացի առաջնորդը: