Ալիևը պատրաստ է ղարաբաղյան հարցով զինադադարի՝ բայց մեկ պայմանով

149

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ղարաբաղում զինադադարի մասին նոր համաձայնագիր ձեռք բերելու պատրաստակամության մասին, սակայն «Հայաստանը պետք է վերահաստատի իր նվիրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներին»:

«Այո, մենք պատրաստ ենք: Այս մասին ես բազմիցս բացահայտ խոսել եմ: Մենք այսօր պատրաստ ենք համաձայնության գալ զինադադարի շուրջ: Միևնույն ժամանակ, Հայաստանը, նրա վարչապետը պետք է ասի, որ իրենք հավատարիմ են Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի մշակած հիմնարար սկզբունքներին», ասել է Ալիևը, որի խոսքերը հաղորդում է Fox News-ը:

Նա հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ Ղարաբաղում հակամարտությունը չունի դիվանագիտական լուծում։