Ալիևը կարծում է, որ հրադադարի ռեժիմի հասնելու համար պետք է ճնշում գործադրվի Հայաստանի վրա

94

Այն պետությունները, որոնք ցանկանում են, որ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատվի, “պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա”: Այս կարծիքը հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ կիրակի օրը ելույթ ունենալով հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացվող օպերատիվ խորհրդակցության ժամանակ:

«Մենք ունենք մեկ պայման. Եթե այն երկրները, որոնք հովանավորում են Հայաստանին և գրեթե 30 տարի իրականում պայմաններ են ստեղծել, որպեսզի նա մեր հողերը օկուպացնի, հրադադար են ուզում, նրանք պետք է ճնշում գործադրեն Երևանի վրա: Հայաստանի վարչապետը պետք է հայտարարություն անի, որ իր երկիրը դուրս կգա գրավյալ տարածքներից: Մենք նման հայտարարություն չենք լսել: Ընդհակառակը, նա խոսում է ժողովուրդների ինքնորոշման մասին և փաստացի ոչնչացրել է բանակցային գործընթացը», ասել է Ալիևը: