Ֆրանսիա-Իսպանիա մայրուղին հայերը փակել են

45

Հայերը բողոքի ցույց են արել ու փակել  Ֆրանսիան Իսպանիային միացնող A7 մայրուղին՝ բաց թողնելով երթևեկության միայն մեկ գիծ շտապօգնության մեքենաների համար: Նրանք պահանջում են Իսպանիայից ճանաչել  Արցախի անկախությունը, նաև  որ Իսպանիան դադարեցնի զենքի վաճառքը տեռորիստ Թուրքիային, որովհետեւ իրենք դրանով սպանում են խաղաղ բնակիչներին: «Ինչպես Կատալոնիայի մարզը ընդունեց Արցախի անկախությունը, այդպես էլ ուզում ենք, որ Իսպանիան ճանաչի: Մենք չենք ուզում, որ մեր երեխաները մեռնեն: Իսպանիան պետք է հասկանա, թե ինչ է Արցախում կատարվում  ու դատապարտի իրավիճակը»,-պահանջում են հայ ցուցարարները: